ՆԱՏՕ-ի երկրներում տարաձայնություններ են ծագել ՌԴ-ի հետ հարաբերությունները կառուցելու հարցում
copy image url

ՆԱՏՕ-ի երկրներում տարաձայնություններ են ծագել ՌԴ-ի հետ հարաբերությունները կառուցելու հարցում

Արտաքին 3 տարի առաջ - 14:17 07-04-2022
ՆԱՏՕ-ի անդամ երկրների կարծիքները բաժանվել են այն հարցում, թե ինչպես է ավելի լավ կառուցել հարաբերությունները Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմի պայմաններում։ Այս մասին հաղորդում է The New York Times-ը՝ հղում անելով արևմտյան բարձրաստիճան պաշտոնյաներին։ Թերթի զրուցակիցների խոսքով՝ ՆԱՏՕ-ն կարծում է, որ սպասվում է «երկարատև ու տառապալից» հակամարտություն։

Մերձբալթյան երկրները և Լեհաստանը պնդում են, որ Մոսկվայի հետ հարաբերությունները պետք է ամբողջովին խզել, և կարծում են, որ անհրաժեշտ են միջոցներ, որոնք «Ռուսաստանին ծնկի կբերեն»։ Կոշտ մոտեցման կողմնակիցները մտավախություն ունեն, որ այն ամենը, ինչը Ռուսաստանը կարող է ներկայացնել որպես հաղթանակ, լուրջ վնաս կհասցնի եվրոպական անվտանգությանը:

Միևնույն ժամանակ Ֆրանսիան, Գերմանիան և Թուրքիան ցանկանում են շարունակել պահպանել շփումները Վլադիմիր Պուտինի հետ՝ նունիսկ չնայած ռազմական հանցագործությունների մեղադրանքներին, որ առաջադրվել են ռուսական բանակի դեմ։