Ֆուտբոլասերները պահանջում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հրաժարականը։ Նրանք Սախարովի հրապարակից շարժվեցին Հանրապետության հրապարակ, այնուհետև «հեռացի՛ր», «Հայաստա՛ն, հուպ տուր» վանկարկումներով քայլերթ իրականացրին դեպի Հանրապետական մարզադաշտ։
Ֆան ակումբների ներկայացուցիչներից մեկը նկատեց, որ հատկապես երիտասարդական հավաքականների պարտությունների մասին ոչ ոք չի խոսում։
Ֆուտբոլասերները նաև ճայթուկներ պայթեցրին, ինչպես նաև կատարեցին ՀՀ օրհներգը։
Մանրամասները՝ տեսանյութում։