Մարդկանց հետ ի՞նչ գործ ունես, խանութներին տուգանիր. քաղաքացիները՝ Աղազարյանին

Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 5 ամիս առաջ - 18:24 14-11-2024
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նոյեմբերի 11-ի նիստում պատգամավոր Հովիկ Աղազարյանը առաջարկել է տուգանել ՀԴՄ կտրոն չվերցնող քաղաքացիներին։ Այս մասին նա հաստատել է նաև Oragir.News-ի հետ զրույցում։

«Պարեկային ծառայությունը ստացիոնար ծառայություն չի շարժական ծառայություն է, և ցանկացած պարեկ ցանկացած պահի կարող է լինել ցանկացած վայրում։ Հետևաբար յուրաքանչյուր քաղաքացի պետք է անհանգստություն ունենա, որ ինքը խանութից դուրս եկավ առանց ՀԴՄ կտրոնի՝ կտուգանվի»,- ասել է պատգամավորը։

Oragir.News-ը հարց է ուղղել քաղաքացիներին․ «Հովիկ Աղազարյանն ասել է, որ պետք է ՀԴՄ չվերցնող քաղաքացիներին տուգանել, կո՞ղմ եք այդ առաջարկին»։

Հարցվածների մի մասպ ասաց, որ իրենք չեն վերցնում ՀԴՄ կտրոնը, քանի որ իրենց դա պետք չէ, նրանցից մեկն էլ այսպես պատասխանեց.

«Մարդկանց հետ ի՞նչ գործ ունես, խանութներին տուգանիր»։

Պատգամավորը Oragir.News-ի հետ զրույցում նաև ընդգծել է, որ քաղաքացին տուգանքի մատերիալ չէ։

«Միտումնավոր խախտման համար տուգանքները պետք է այնքան մեծ լինեն, որ քաղաքացու մտքով չանցնի այդ խախտումն անել ու դառնալ տուգանքի մատերիալ»,- ասել է Հովիկ Աղազարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված