Ընդդիմությունը գերիների մասին հայտարարության նախագիծ է ներկայացրել
copy image url

Ընդդիմությունը գերիների մասին հայտարարության նախագիծ է ներկայացրել

Ներքին 5 ամիս առաջ - 11:09 12-11-2024
ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարել է, որ պատգամավորների 1/4-ի նախաձեռնությամբ խորհրդարանի նիստում կքննարկվի Բաքվում պահվող հայ ռազմագերիների հարցը․

«Կարծում ենք՝ քաղաքական մեծամասնությունը և ներկա գտնվող կառավարությունն իրենց հստակ վերաբերմունքը պետք է արտահայտեն Ադրբեջանի կողմից իրականացվող այս հակամարդկային արարքի վերաբերյալ։ Սա շատ լավ առիթ է, որ Բաքվում նախաձեռնված COP29–ի շրջանակում հայ ժողովրդի բարձրագույն ներկայացուցչական մարմինը պահանջ ու ուղերձ հղի միջազգային հանրությանը», - ասել է Մինասյանը։

Նրա խոսքով, նախատեսված է նաև ԱԺ համապատասխան հայտարարության քվեարկություն։

Ձեզ գուցե հետաքրքրի