Այստեղ իրավական ոչինչ չկա․ Հայկ Մարությանը՝ իր ստորագրահավաքի մասին

Ներքին Տեսանյութ 5 ամիս առաջ - 14:40 07-11-2024
Նախկին քաղաքապետ, դերասան Հայկ Մարությանը 3-րդ օրն է՝ ստորագրահավաք է սկսել Երևանի հանրային տրանսպորտի թանկացման դեմ։

Մարությանը այսօր՝ նոյեմբերի 7-ին, տրանսպորտի թանկացման դեմ ստորագրահավաքի մեկնարկը տվեց Հանրապետության հրապարակից։

Նախկին քաղաքապետը լրագրողների հետ զրույցում վստահություն հայտնեց՝ հավաքվելու են բավարար քանակությամբ ստորագրություններ։

Oragir.News-ի լրագրողի հարցին, թե որն է այն իրավական հիմքը, որով իրականացնում է այս ստորագրահավաքը, Մարությանը պատասխանեց․ «Սա իրավական պրոցես չէ, արդեն պատասխանել եմ այդ հարցին»։

Հիշեցնենք, որ ստորագրահավաքը մեկնարկեց Հյուսիսային պողոտայից, նախաձեռնող խմբի անդամներն ու կամավորները քաղաքացիներին առաջարկում են ստորագրել նախապես պատրաստված թերթիկում, հետևյալ գրառման ներքո․

«Դեմ եմ Երևանի տրանսպորտի թանկացմանը։ Պահանջում եմ, որ 1 ուղևորության համար ուղեվարձը կազմի առավելագույնը 100 դրամ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված