Կառավարությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց Մեսրոպ Մեսրոպյանի թեկնածությունը:
Համապատասխան որոշումը հասատվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ:
«Նշանակվելու դեպքում, առաջնահերթության կարգով, ես կփորձեմ խորը աուդիտի ենթարկել վերջին 10 տարում կատարված ներդրումները և դրանց արդյունավետությունը, նաև՝ գնումների մասով․․․ Պետք է բացառել փոխկապակցված անձանց և ընկերությունների մասնակցությունը գնումների ոլորտում»,- ասել է Մեսրոպյանը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հարցին ի պատասխան: