ՀՀ իշխանություններին կոչ ենք անում՝ գոնե այս անգամ վստահ սեղմել ԱՄՆ մեկնած ձեռքը․ Պահպանողական կուսակցություն
copy image url

ՀՀ իշխանություններին կոչ ենք անում՝ գոնե այս անգամ վստահ սեղմել ԱՄՆ մեկնած ձեռքը․ Պահպանողական կուսակցություն

Ներքին 5 ամիս առաջ - 16:30 06-11-2024
Պահպանողական կուսակցությունը շնորհավորում է ԱՄՆ պահպանողականներին նախագահական և խորհրդարանական ընտրություններում պարոն Դոնալդ Թրամփի և Հանրապետական կուսակցության հաղթանակի կապակցությամբ։

Լիահույս ենք, որ ՀՀ և ԱՄՆ արժեհամակարգային, քաղաքական և տարածաշրջանային շահերի համադրումը նոր լիցք կհաղորդի հայ-ամերիկան հարաբերություններին՝ ի շահ ՀՀ անկախության և ժողովրդավարության։ ՀՀ իշխանություններին կոչ ենք անում՝ գոնե այս անգամ սթափ գնահատել աշխարհաքաղաքական հնարավորությունները, վստահ սեղմել ԱՄՆ մեկնած ձեռքը և համարժեք քայլերով ապացուցել, որ ՀՀ-ն կարող է դառնալ Ազատ աշխարհի հուսալի դաշնակիցը Հարավային Կովկասում։

Պահպանողական կուսակցության կենտրոնական խորհուրդ
06.11.2024թ.
Երևան

Ամենից շատ դիտված