Լեհ շախմատիստը հրաժարվել է սեղմել ռուսի ձեռքը
copy image url

Լեհ շախմատիստը հրաժարվել է սեղմել ռուսի ձեռքը

Սպորտ Արտաքին 1 տարի առաջ - 17:43 04-01-2024
Լեհ շախմատիստ Յան-Քշիշտոֆ Դուդան հրաժարվել է սեղմել ռուս շախմատիստ Դենիս Խիսմատուլինի ձեռքը Ուզբեկստանում ընթացող շախմատի աշխարհի առաջնությունում:

Խաղն ավարտվել է ոչ-ոքի։

Աշխարհի առաջնությունն անցկացվել է Սամարղանդում դեկտեմբերի 26-ից 30-ը։ Կանոնակարգի համաձայն՝ լեհ շախմատիստը կարող էր որակազրկվել կանոնները խախտելու համար, սակայն ռուս շախմատիստը բողոք չի ներկայացրել։