Տանիքն արդեն պատրաստ է․ Կոնսերվատորիան վերադառնում է

Ներքին Տեսանյութ 5 ամիս առաջ - 20:09 05-11-2024
Վերջերս տեղացած հորդառատ անձրևների պատճառով Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան տևական ժամանակ քաոսային վիճակում էր։ Անձրևաջրերը Կոնսերվատորիայի տանիքից ներթափանցել էին ներս և փաստացի գործող շենքը վերածել անշահագործելի մի շինության։

Oragir.News-ը այսօր՝ նոյեմբերի 5-ին, այցելեց Կոնսերվատորիա, զրուցեց ուսումնական մասով պրոռեկտոր Արամ Հովհաննիսյանի հետ, ով մեզ հետ զրույցում հայտնեց, որ ժամկետների խախտման և հորդառատ անձրևների արդյունքում ստեղծվեց այդ անմխիթար վիճակը։

«Դեպքի մասին տեղյակ պահեցինք պատկան մարմիններին։ Գործը տեղից շարժվեց։ Այս պահի դրությամբ մեր տանիքը գրեթե ամբողջությամբ վերանորոգված է։ Երաժշտական գործիքները մենք նախապես շատ լավ փաթեթավորել էինք։ Հնարավորինս շուտ պետք է կարգի բերվեն 4-րդ հարկի պարկետները»,-ասաց նա։

Պրոռեկտորը նշեց, որ վերանորոգման աշխատանքերը իրականացվել են պետության միջոցներով։

Անդրադառնալով Ակադեմիական քաղաքի գաղափարին՝ Հովհաննիսյանը նշեց, որ Կոնսերվատորիան առաջարկում է հիբրիդային մոդել։ Ասել է, թե պահել հիմնական շենքը և լինել Ակադեմիական քաղաքի մաս։

Մանրամասները՝ տեսանյութում։