Սահմանազատման արդյունքում ադրբեջանցիները մեր տարածքներից դուրս են գալու. Սյունիքի մարզպետ
copy image url

Սահմանազատման արդյունքում ադրբեջանցիները մեր տարածքներից դուրս են գալու. Սյունիքի մարզպետ

Ներքին 5 ամիս առաջ - 14:13 05-11-2024
Ճիշտ կլինի, որ սահմանազատման գործընթացն ամբողջ սահմանով ավարտվի, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։

«Այնտեղից, որտեղից պետք է ադրբեջանցիները հետ գնան՝ կգնան, ու, ի վերջո, սահմանը պետք է սահմանագծվի։ Այդպես պետք է լինի, ինչ կարևոր է՝ հավատո՞ւմ ենք դրան, թե՞ ոչ»,- ասաց նա՝ հավելելով, որ մի քանի տարվա գործընթաց է լինելու։

Անդրադառնալով Սյունիքի համայնքապետերի հետ հարաբերություններին՝ Ղուկասյանն ասաց, որ բոլորի հետ էլ ջերմ, աշխատանքային հարաբերություններ ունի.

«Իրականում Սյունիքում ներդրումներն աննախադեպ են ու շատ։ Անհրաժեշտ է համակարգված, միասնական աշխատանք։ Այստեղ անձնական հարաբերությունների պատճառով տուժելու է ողջ մարզը։ Բոլորս էլ գիտենք, որ Ներքին Հանդում ունենք խնդիր, սակայն բոլորս էլ հույս ունենք, որ սահմանազատման արդյունքում դա կլուծվի»։