Հարցվածների 90 տոկոսը դեմ է զիջումների գնով Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերություններին

Ներքին Տեսանյութ 5 ամիս առաջ - 13:45 05-11-2024
«GALLUP»-ի վերջին հարցումներով՝ մեր քաղաքացիների գրեթե կեսը չի հավատում, որ խաղաղության պայմանագրի կնքումը մինչև տարեվերջ հնարավոր է։

«Հնարավո՞ր եք համարում արդյոք «Խաղաղության պայմանագրի» կնքումը մինչև տարեվերջ» հարցմանը մասնակից քաղաքացիների միայն 8,3 տոկոսն են ասել՝ «միանշանակ այո»։ «Ավելի շուտ այո» 17,5 տոկոսն է պատասխանել, «ավելի շուտ ոչ»՝ 23,4 տոկոսը, «միանշանակ ոչ»՝ 41,2 տոկոսը։ Հարցմանը դժվարացել է պատասխանել 9,6 տոկոսը։

Հարցին՝ «ի՞նչ եք կարծում, Հայաստանը պե՞տք է գնա նոր զիջումների՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ ավելի սերտ հարաբերություններ հաստատելու համար», պատասխանները բաշխվել են հետևյալ կերպ․

Այո, մենք այլընտրանք չունենք – 7 %, ոչ, մենք այլևս ոչինչ չունենք զիջելու – 90%, դժվարացել են պատասխանել հարցվածների 3 %-ը։

Հարցումն իրականացրել է «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ն, հեռախոսային տարբերակով։ Տնօրեն Արամ Նավասարդյանը նշեց, որ հարցումն իրականացվել է հոկտեմբերի 24-30-ը, հարցմանը մասնակցել է 1100 քաղաքացի։

Ամենից շատ դիտված