«Գոյ»-ը նույնիսկ չկարողացավ թատրոնի ներսում ասուլիս անել․ հիմա գնում են ցուցմունք տալու 
copy image url

«Գոյ»-ը նույնիսկ չկարողացավ թատրոնի ներսում ասուլիս անել․ հիմա գնում են ցուցմունք տալու 

Ներքին 5 ամիս առաջ - 16:45 04-11-2024
Այսօր՝ նոյեմբերի 4-ին, տեղի ունեցավ «Գոյ» թատրոնի մամուլի ասուլիսը, սակայն թատրոնից դուրս։

Օրեր առաջ դերասանները հայտարարել էին, որ վերսկսելու են իրենց բնականոն աշխատանքը։ Եվ այդ առիթով ասուլիս էին հրավիրել թատրոնում։ Սակայն, փաստացի՝ «Գոյ» թատրոնի անձնակազմին այդպես էլ չհաջողվեց մուտք գործել թատրոն և անցկացնել ասուլիս, ինչպես նախատեսել էին։ Ավելին՝ նրանք ստիպված եղան կանչել ոստիկաններին և նրանց միջնորդությամբ մուտք գործել թատրոն։

Թատրոնի կառավարման խորհրդի նախագահ և ռեժիսոր Սարգիս Արզումանյանն էլ Oragir.News-ի հետ զրույցում հայտնեց, որ այժմ գնացել են ՀՀ ոստիկանության բաժանմունք կրկին ցուցմունք տալու։

Հիշեցնենք՝ «Գոյ» թատրոնը հայտարարություն էր տարածել, որ կվերսկսի իր բնականոն աշխատանքը։ «Արդարադատության Նախարարությունը փաստեց, որ 9 ամիս շարունակ ապօրինաբար դադարեցվել է «Գոյ» Թատրոնի գործունեությունը: Այդ պատճառով նոյեմբերի 4-ին ժամը 11:00-ից «Գոյ» թատրոնը կվերսկսի իր բնականոն աշխատանքը մինչ այդ գործով դատարանի վերջնական վճիռը:

Լիահույս ենք, որ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրենը չի խոչընդոտի և կենթարկվի օրինական պահանջին»,- ասված է հայտարարության մեջ: