Հյուսիս-հարավ ծրագրի Երևան-Գյումրի ճանապարհը 2025-ին պատրաստ կլինի․ ՏԿԵ նախարար
copy image url

Հյուսիս-հարավ ծրագրի Երևան-Գյումրի ճանապարհը 2025-ին պատրաստ կլինի․ ՏԿԵ նախարար

Ներքին 5 ամիս առաջ - 16:09 04-11-2024
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումների ժամանակ անդրադարձավ Հյուսիս-հարավ ճանապարհային ծրագրի շինարարության առաջընթացին։

Նախարարն ընդգծեց, որ 2023 թվականը եղել է հիմնական ակտիվ շինարարական ժամանակահատվածը, երբ մի քանի հատվածներում սկսվել են աշխատանքներ, այդ թվում՝ առաջին անգամ հարավում՝ Քաջարան-Ագարակ հատվածում:

Նախարարը նշեց, որ 2025 թվականին նախատեսվում է շարունակել ընթացիկ աշխատանքները, որոշ հատվածներ ավարտել, ինչպես նաև նոր հատվածներ ներգրավել ծրագրում։

«Մասնավորապես, մեզ համար կարևոր են Քաջարանի թունելը, Սիսիան-Քաջարան հատվածը, իսկ եղածներից 2025 թվականին մենք կավարտենք Գյումրի գնացող հատվածը: Կարող ենք վերջապես փաստել, որ Երևանից Գյումրի Հյուսիս-հարավ ճանապարհը 2025 թվականին ամբողջությամբ պատրաստ կլինի»,- ասաց նա:

Ամենից շատ դիտված