Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց թիմի անդամ Պետրոս Պետրոսյանը գերծանր քաշային կարգում դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր:
Հայաստանն այս քաշային կարգում ուներ երկու ներկայացուցիչ` Յաշա Մինասյանը և Պետրոս Պետրոսյանը:
Յաշա Մինասյանը երկամարտի 354 կգ արդյունքով 7-րդն է:
Պետրոս Պետրոսյանը պոկում վարժությունում բարձրացնելով 166 կգ`այս ձևում երրորդն էր, իսկ հրում` 218 կգ-ով`առաջինը: Երկամարտի 384 կգ արդյունքով Պետրոս Պետրոսյանը դարձավ երիտասարդական ԵԱ-ի ոսկե մեդալակիր:
Տեսանյութն՝
այստեղ