Արագածոտնի մարզում անչափահասները ծեծի են ենթարկել 78-ամյա հովիվին, նրա որդուն, հրել և գցել են 76-ամյա կնոջը. shamshyan.com
copy image url

Արագածոտնի մարզում անչափահասները ծեծի են ենթարկել 78-ամյա հովիվին, նրա որդուն, հրել և գցել են 76-ամյա կնոջը. shamshyan.com

Ներքին 5 ամիս առաջ - 09:44 03-11-2024
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով հոկտեմբերի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արագածի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արագածոտնի մարզի Գեղադիր գյուղ չհասած դաշտի մեջ վիճաբանություն է տեղի ունենում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են մեկնել ոստիկանության Արագածի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Պալյանի գլխավորությամբ։

Տեղում ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 10։30-ի սահմաններում Գեղադիր գյուղի վարչական տարածքում գտնվող ցորենի ցանքատարածքում անասուններ արածեցնելու հարցի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Արագածոտնի մարզի բնակիչներ 14-ամյա Ռ․ Գ․-ն, 17-ամյա Ռ․ Գ․-ն և 17-ամյա Ա․ Գ․-ն ծեծի են ենթարկել 78-ամյա Վանյա Ն․-ին, նրա որդուն՝ 48-ամյա Անդրանիկ Ն․-ին, իսկ 76-ամյա Սեդա Մ․-ին հրել և վայր են գցել գետնին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Ռ.Գ․-ին, Ա.Գ․-ին և Ռ.Գ․-ին հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի փաստով ոստիկանության Արագածի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժին: