Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր վաղ առավոտից Երևանում տրանսպորտային համակարգն իսկական կոլապլապսի մեջ է հայտնվել․ մետրոներում ու կանգառներում մեծաթիվ հերթեր են գոյացել, դասի շտապող ուսանողներն ու աշխատանքի շտապող քաղաքացիները չեն կարողանում ժամանակին հասնել տեղ։
Այս պահին էլ կոլապսը շարունակվում է․ հերթերը դեռ չեն վերացել։ Մարդիկ ստիպված անվճար են երթևեկում, քանի որ «Թելսել» ծրագիրն աշխատում է խափանումներով, վարորդները կտրականապես հրաժարվում են գումար մանրելուց, իսկ 100-դրամանոց գտնել էլ հաջողվում է շատ հազվադեպ։ Հարկ է նշել, որ 100-դրամանոց կամ QR կոդ չունեցող քաղաքացիներից ոմանց այդպես էլ չի հաջողվել օգտվել տրանսպորտից։