Որոշման նախագծի մեջ կար մի երգ «Անա նանան քյե ղուրբան» վերնագրով, երբ կարդացի, փորձեցի այս անունը փնտրել Youtube-ում կամ համացանցում և գիտե՞ք քանի արդյունք բերեց՝ զրո: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով ոչ նյութական արժեքների փաստագրմանը ուղղված նախագծի քննարկման ժամանակ։
Մինչ այդ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրեց որոշման նախագիծ, որով ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների առկա ցանկում եւս 17 արժեք է ավելացվում, այդ թվում, օրինակ, Գյումրվի երգիծական բանահյուսությունը:
Փաշինյանն ասաց, որ եթե կառավարության այդ որոշմամբ նման ոչ նյութական արժեքները չարձանագրեն, ապա այն կորի։