Կատվին դաժան տանջանքների ենթարկած անձի խափանման միջոցը փոխվել է
copy image url

Կատվին դաժան տանջանքների ենթարկած անձի խափանման միջոցը փոխվել է

Ներքին Տեսանյութ 5 ամիս առաջ - 15:42 31-10-2024
Կատվի նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորելու համար մեղադրանք է ներկայացվել Ավշար բնակավայրի՝ ավելի վաղ ձերբակալված 51-ամյա բնակչին։

Այս մասին հայտարարություն է տարածել Քննչական կոմիտեն:

Վերջինս ընդունել է իր կողմից նման արարք կատարելու փաստը, հայտնել, որ զղջում է դրա համար։

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը և անձն ազատ է արձակվել արգելանքից։