Չէի ուզենա, որ ԶՈՒ-ում ցավալի դեպքերը վիճակագրության վերածեինք։ Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստում ասաց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի՝ ԶՈւ-ում մահվան դեպքերի մասին հարցին։
Պատգամավորի դիտարկմանը, որ ամեն տարի հենց ՊՆ-ն է հրապարակում այդ վիճակագրությունը, Պապիկյանը արձագանքեց․
«Այո, վիճակագրության չենք վերածում, բայց և չենք կարող այդ թվերը բացվածքով չնայել։ ԶՈՒ ոչ մարտական կորուստների թվում գրանցվում են նաև այն մարդիկ, ովքեր զինծառայության մեջ գտնվելով քաղաքացիական կյանքում կարող են ենթարկվել տարբեր միջադեպերի և կարող է արձանագրվել մահ։ Այս բոլոր թվերը առկա են այս տարվա 39 ցուցանիշի մեջ։ Մեր մարտահրավերը շարքում ինքնասպանությունները, ինքնասպանության հասցնելու և սպանություններն են, որի համար էական աշխատանք է տարվում»,- ասաց Պապիկյանը։