Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ երբ մենք ասում ենք «Գիտե՜ք` մենք ինչ կոնյակ ունենք», սա կողքից քմծիծաղ է առաջացնում։ Այս մասին ՀՀ վարչապետը հայտարարեց կառավարության հերթական նիստում։
«Սա շատ խայտառակ բան է։ Մենք չենք հետազոտում, թե ուրիշները մեզ ոնց են ընկալում։ Մինչև այս հարցերը չլուծենք, կլինենք ետնախորշերի տնտեսություն, որ թաքուն տեղերում, թաքուն բաներ է վաճառում»,- ասաց Փաշինյանը։