Գյումրիի քաղաքապետարանի բաժնի պետերն իրար հետևից հրաժարական են ներկայացնում
copy image url

Գյումրիի քաղաքապետարանի բաժնի պետերն իրար հետևից հրաժարական են ներկայացնում

Ներքին 5 ամիս առաջ - 12:00 31-10-2024
Oragir.News-ի՝ քաղաքապետարանի աղբյուրի փոխանցմամբ` Գյումրիի քաղաքապետարանի բաժնի պետերը իրար հետևից հրաժարական են ներկայացնում։

Մեր տեղեկություններով` համայնքի ղեկավարի գլխավոր խորհրդական Հայկ Սուլթանյանը, համայնքի ղեկավարի խորհրդական Լենա Ջիլավյանը, համայնքի ղեկավարի խորհրդական Մենուա Մկրտչյանը, համայնքի ղեկավարի օգնականներ Արամ Շաբոյանը, Ռոբերտ Եգորյանը, համայնքի ղեկավարի մամուլի քարտուղար Սոնա Առաքելյանը, Ինքնակամ շինությունների և հողի վերահսկողության բաժնի պետ Լյովա Սիմոնյանը, «Գյումրու բնակարանների սպասարկում» ՓԲԸ տնօրենի պաշտոնակատար Արթուր Հովհաննիսյանը հրաժարականներ են ներկայացրել։

Հիշեցնենք, որ «Բալասանյան» դաշինքի ցուցակից, սեփական դիմումների համաձայն, դուրս էին եկել տնային կալանքում գտնվող Գյումրիի փոխքաղաքապետ Սուրեն Ջանոյանը, դաշինքի ցուցակում գտնվող ավագանու անդամի թեկնածուներ Հովսեփ Մարտիրոսյանը, Մենուա Մկրտչյանը, Հասմիկ Սամսոնյանը, Հովիկ Հակոբյանը:

Նշենք նաև, որ երկուշաբթի օրը հրաժարական էր տվել Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, իսկ «Բալասանյան դաշինքի» ավագանու անդամները վայր են դրել մանդատները։