Երևանում բախվել են Honda-ն և մոպեդը․ վերջինը կողաշրջվել է, մոպեդավարը տեղափոխվել է հիվանդանոց․ shamshyan.com
copy image url

Երևանում բախվել են Honda-ն և մոպեդը․ վերջինը կողաշրջվել է, մոպեդավարը տեղափոխվել է հիվանդանոց․ shamshyan.com

Ներքին 5 ամիս առաջ - 21:57 29-10-2024
Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։10-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում՝ «Երևան» բժշկական կենտրոնի մոտ, բախվել են ռուսական համարանիշներով «Honda» մակնիշի ավտոմեքենան և մոպեդը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է, իսկ մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և հիվանդանոց տեղափոխված մոպեդավարի ինքնությունը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում