Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի վարչակազմը մտադիր է եռապատկել երկրի պաշտպանական ծախսերը։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահի գրասենյակի ներկայացուցիչ Ֆաթեմե Մոհաջերանին։
«Կաբինետն ակնկալում է հաջորդ ֆինանսական տարվա պաշտպանական բյուջեն ավելացնել գրեթե 200%-ով», - Tasnim-ը մեջբերում է նրա խոսքը։ Գործակալությունը հիշեցնում է, որ հոկտեմբերի 22-ին Փեզեշքիանը Մեջլիսին ներկայացրել է հաջորդ տարվա բյուջեի նախագիծը։
Նախագահի խոսքով՝ տարածաշրջանում ստեղծված իրադրությունը ու Իրանի ժողովրդին սպառնացող վտանգները ստիպում են երկրի իշխանություններին մեծացնել իրենց պաշտպանական հզորությունը։