Շնորհակալ եմ ԵՄ-ում ՀՀ-ի ավելի ուժեղ ներգրավվածությանն համար․ Արարատ Միրզոյան
copy image url

Շնորհակալ եմ ԵՄ-ում ՀՀ-ի ավելի ուժեղ ներգրավվածությանն համար․ Արարատ Միրզոյան

Ներքին 5 ամիս առաջ - 18:12 28-10-2024
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լիտվայի նախկին ԱԳ նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսին Երևանի և Վիլնյուսի միջև գործընկերության և կապերի ամրապնդման գործում ունեցած ներդրման համար՝ նրան հաջողություններ մաղթելով հետագա գործունեության ընթացքում։

Այս մասին նշված է ՀՀ ԱԳ նախարարի X-ի միկրոբլոգում տարածած գրառման մեջ։

«Սիրելի ընկեր Գաբրիելիուս Լանդսբերգիս, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի և Լիտվայի միջև գործընկերության և կապերի ամրապնդման գործում ունեցած ներդրման, Եվրամիությունում Հայաստանի ավելի ուժեղ ներգրավվածությանն աջակցելու համար։

Մեր տարածաշրջանի համար կարևոր հարցերի վերաբերյալ Ձեր սկզբունքային դիրքորոշումը ևս գնահատվել է», - իր գրառման մեջ նշել է Արարատ Միրզոյանը՝ շնորհակալություն հայտնելով Լանդսբերգիսին և մաղթելով նրան հաջողություններ:

Ամենից շատ դիտված