Հոկտեմբերի 26-ին, ակտիվիստ Արթուր Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, որում պնդում էր՝ իր վրա կատարված մահափորձը եղել էր ՔՊ-ի պատվերով։
«Ինձ վրա կատարած մահափորձը եղել է ՔՊ-ի պատվերով։ Մարիամ Փաշինյանի կողքի տղեն Անդրանիկ Նավասարդյանն է, մականունով «Գուսիկ» Էդգար Կուչուկյանի ընգերն է, որը անցած տարի հոկտեմբերի 9-ին՝ Երևանի ավագանու ընտրություններից հենց մեկ օր առաջ, գիշերը 3 հոգով իմ տան շքամուտքի մոտ ինձ վրա դանակով մահափորձ էին արել։ Անդրանիկ Նավասարդյանի հայրը Հենրիկ Նավասարդյանը աշխատում է Երևանի քաղաքապետարանում տրանսպորտի վարչությունում, իսկ մայրը N 197 դպրոցի տնօրենն է։ Այսքան փաստերը բավական են համոզվելու համար, որ ինձ վրա կատարած մահափորձը եղել է քաղաքական պատվեր ՔՊ-ի կողմից»,- գրել էր նա։
Oragir.News-ն այսօր՝ հոկտեմբերի 28-ին, թեմայի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով կապ հաստատեց Անդրանիկ Նավասարդյանի հետ, ով բնականաբար՝ հերքեց պտտվող լուրերը։
«Նշված մարդու հետ ես արդեն 6 տարուց ավելի է կապ չունեմ։ Թե ինչու չեմ արձագանքել այդ գրառմանը, երևի, որ քաղաքի 99%-ը ինձ ճանաչում ա, դրա համար։ Գիտեն, որ ես նման բան չեմ անի։ Ինձ, երևի՝ մենակ ինքը չի վստահում ու իր նման մի քանի հոգի։ Ես՝ «Լեդի զոնի» սեփականատերն եմ, ինձ սաղ քաղաքը ճանաչում ա»,- ասաց նա։
Անդրանիկ Նավասարդյանը նաև նշեց, որ իր հայրը արդեն 5 տարի է չի աշխատում Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունում։ Մայրն էլ՝ 2015 թվականից է եղել դպրոցի տնօրեն։
«Ինքը ուզում է մեզ ՔՊ-ի հետ կապի, բայց ես ընդհանրապես կապ չունեմ։ Մարիամ Փաշինյանը զուտ իմ ընկերն ա, մեզ մոտ ա մարզվում, ընկերացել են։ Ոչ մի կուսակցության չենք պատկանում, ակտիվիստ չենք։
Կամ, եթե մահափորձ է եղել, ինչո՞ւ օրենքով չի պատժել։ Ամբողջ քաղաքը գիտի, որ ես Էդգար Կուչուկյանի հետ կապ չունեմ, մանկության ընկեր է եղել։ Դա էլ երևի մեր վերջին նկարն է»,- եզրափակեց նա։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ Անդրանիկ Նավասարդյանը վարձակալել է նախկին «Սպարտակ» մարզադաշտը և այն դարձրել ժամանցի վայր, հանրային լողափ։

Հիշեցնենք, որ
Oragir.News-ը պարզել էր՝ տվյալ երիտասարդը հանդիսանում է նաև «Մանթաշյանց»-ի համահիմնադիրներից։ Նրան են պատկանում նաև «Ֆիթ» ջրերը, «Լեդի զոն» ֆիթնես ակումբը, «Ռուֆ զոնը» և այլն։