Ես որևէ անհատի անուն ուղիղ չեմ ասելու․ Արամ Սարգսյան

Ներքին Տեսանյութ 5 ամիս առաջ - 15:05 27-10-2024
Այսօր լրանում է Հոկտեմբերի 27-ի ոճրագործության 25-րդ տարելիցը։ Խորհրդարանականները հավաքվել են ԱԺ բակում, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին կանգնեցված արձանի մոտ։

Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը, լրագրողների հետ զրույցում ասաց, որ 25 տարի առաջ և հիմա իր քաղաքական գնահատականը նույնն է։

«Այն ժամանակ էլ կային քաղաքական գործիչներ, որոնք կողմ էին Մեղրիով միջանցք տրամադրելուն, և կար պետություն, որը դրան դեմ էր, այդ պետության անունն էր Միացյալ Նահանգներ»,-ասաց նա։

Սարգսյանը շեշտեց, որ եբեք որևէ անհատի անուն-ազգանուն ուղիղ չի ասելու, իր համար Հոկտեմբերի 27-ը բացահայտված է։

Մանրամասները՝ տեսանյութում։