Այսօր Հոկտեմբերի 27-ի ոճրագործության 25-րդտարելիցն է։ Վաղ առավոտից «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ծաղկեպսակներ են դրվել հանրապետության նախագահի և ԱԺ նախագահի անունից։ Նրանք անձամբ չեն եկել պանթեոն։
Ըստ երևույթին Նիկոլ Փաշինյանն էլ չի գա, քանի որ «Եռաբլուրի» տարածքում ուժեղացված ծառայություն չկա, թեև նրա անունից ծաղկեպսակ չի տեղադրվել։