Կանզասի ազգային գվարդիան ու ՀՀ զինված ուժերը դիտարկել են սերժանտական կազմի ուսուցման հարցերը
copy image url

Կանզասի ազգային գվարդիան ու ՀՀ զինված ուժերը դիտարկել են սերժանտական կազմի ուսուցման հարցերը

Ներքին 6 ամիս առաջ - 13:55 23-09-2024
Սեպտեմբերի 9-ից 20-ը Հայաստանում էին Կանզասի ազգային գվարդիայի ներկայացուցիչները, որոնք ՀՀ Զինված ուժերի ներկայացուցիչների հետ դիտարկել են սերժանտական կազմի ուսուցման և կատարելագործման հարցերը, հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։

««Phoenix Platoon» ծրագիրը արդեն 8 տարի է՝ ընթացքի մեջ է և ուշադրության կենտրոնում են արհեստավարժ սերժանտական կազմի ձևավորումը, ինչպես նաև պլանավորման ու առաջնորդման լավագույն փորձը»,- նշվում է հաղորդագրությունում։