Հոկտեմբերի 26-ին, ժամը 15:26-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օձուն գյուղի վերջնամասում այրվում է ավտոմեքենա։ Այս մասին հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Օձունի հենակետից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Օձուն գյուղի «Պառավ քար» կոչվող հանդամասում․ տուժածներ չկան։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։47-ին, մարվել՝ 16։08-ին։ Այրվել է «VAZ» մակնիշի ավտոմեքենա։