Օձուն-Արևածագ ավտոճանապարհին այրվել է մոտ 18 հա խոտածածկույթ
copy image url

Օձուն-Արևածագ ավտոճանապարհին այրվել է մոտ 18 հա խոտածածկույթ

Ներքին 2 տարի առաջ - 20:37 04-08-2022
Օգոստոսի 4-ին, ժամը 13։46-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օձուն-Արևածագ ավտոճանապարհի 9-րդ կմ-ին այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։38-ին, մարվել՝ 16։04-ին։ Այրվել է մոտ 18 հա խոտածածկույթ։

Ամենից շատ դիտված