Օձուն-Ստեփանավան ավտոճանապարհի մոտ այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ
copy image url

Օձուն-Ստեփանավան ավտոճանապարհի մոտ այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ

Ներքին 2 տարի առաջ - 22:46 05-09-2022
Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը սեպտեմբերի 5-ին, ժամը 15:20-ին ահազանգ է ստացել, որ Օձուն-Ստեփանավան ավտոճանապարհի մոտ 11-րդ կմ-ին այրվում է խոտածածկույթ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 16։21-ին, մարվել՝ 16։56-ին։ Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ։

Ամենից շատ դիտված