Չլուսացրած, շունչը բերանում՝ սահմանազատման կանոնակարգը ստորագրվել է Ալիևի հրահանգով. Բագրատ Սրբազան

Ներքին 5 ամիս առաջ - 17:17 25-10-2024
Նախագահի նստավայրի առջև հրավիրված ակցիային Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ Սրբազանը հայտնեց, որ սահմանազատման կանոնակարգի մասին ԱԺ-ի կողմից ընդունված որոշումը նախագահը ստորգրել է ժամանակից վաղ՝ Ադրբեջանի նախագահի հրահանգով։

«Չլուսացրած, շունչը բերանում ստորագրելու պատճառը երևի թե Ալիևն է եղել, որ գնացեք շուտ արեք, հարցերը փակեք, որովհետև ասացին, որ Ալիևն էլ արդեն ստորագրել է»,-ասաց նա։

Բագրատ Սրբազանը նկատեց, որ, ի տարբերություն Հայաստանի, որ կանոնակարգն անցկացնում է բոլոր պետական մարմիններով՝ ԱԺ, նախագահի ստորագրություն, Ադրբեջանում ստորագրում է միայն նախագահը։

«Սա նշանակում է, որ սա միջազգային պայմանագիր չէ»,-ասաց նա։