Զուգարանի թուղթ արտադրող 34-ամյա տղան ՔՊ-ականին դարձրեց քավոր և ընտրվեց համայնքապետ
copy image url

Զուգարանի թուղթ արտադրող 34-ամյա տղան ՔՊ-ականին դարձրեց քավոր և ընտրվեց համայնքապետ

Ներքին 5 ամիս առաջ - 15:20 25-10-2024
Սյունիքի մարզի Սիսիան խոշորացված համայնքի ավագանին նախօրեին 14 կողմ ձայնով համայնքապետ ընտրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ 34-ամյա Հովսեփ Առաքելյանին։

Թեև մամուլում տարբեր տեղեկություններ հրապարակվեցին նորընտիր համայնքապետի մասին, սակայն Oragir.News-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել։

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ նոր համայնքապետը ՔՊ-ական պատգամավոր Կարեն Համբարձումյանի սանիկն է, որը մեծ ավանդ է ունեցել նրան համայնքապետ ընտրելու գործում։

«Սիսիանը ինչպես միշտ ռուլիտ է անում ՔՊ-ական պատգամավոր Կարենը։ Քանի որ նախկին համայնքապետը չէր ենթարկվում, ամեն ինչ արեց, գլխին սարքեց, որ հրաժարական տա ու հեռանա։ Հիմա համայնքապետ սարքեց իր սանիկին, որի հարսանիքի քավորը դարձավ 2-3 ամիս առաջ։ Ընդ որում, Կարենը հավաքել է ավագանու ՔՊ-ական ավագանուն, խաբել, ասել է, որ բոլորդ պետք է քվեարկեք Հովսեփի օգտին, քանի որ վարչապետն է «դաբրո» տվել։

Հովսեփը Սիսիան քաղաքից է, առաքիչ էր աշխատում, զուգարանի թուղթ էր արտադրում ու ծախում։ Ընդ որում նա նախկին համայնքապետ Արթուր Սարգսյանի կադրն է եղել»,- ասաց մեր աղբյուրը։

Նշենք, որ Հովսեփ Առաքելյանին համայնքապետ ընտրելու համար անհրաժեշտ էր 14 ձայն, սակայն ՔՊ-ական ավագանու անդամները 13-ն էին։ Նրա օգտին քվեարկել է նաև ընդդիմադիր ավագանու անդամներից մեկը՝ Հայկ Հակոբյանը, որը «Քաղաքացու որոշում» խմբակցությունից է․

«Հայկը նորընտիր համայնքապետ Հովսեփի հարևանն է, որին հնարավոր է՝ գործ են խոսք տվել, դրա դիմաց ծախվել է։

Ինքը Սիսիանում հարգանք չունի, համայնքապետ չի կարող լինել, ընդամենը ֆիգուր է։ Ոնց ասեն, այդպես էլ անելու է»։

Համայնքի նոր ղեկավարը մինչ այս ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հարավային կենտրոնի (Սյունիքի և Վայոց ձորի) ստորաբաժանման ղեկավարն էր։

Հիշեցնենք, որ Oragir.News-ը 4 ամիս առաջ գրել էր, որ Փաշինյանի Սիսիան կատարած այցից հետո որոշվել է ՔՊ-ական համայնքապետին հեռացնել պաշտոնից։

Ամենից շատ դիտված