Երջո՛, ես եմ քեզ պալիտ արել․ քաղաքացին սկանդալային հայտարարություն է անում

Ներքին Տեսանյութ 5 ամիս առաջ - 13:40 24-10-2024
Այսօր կառավարության հերթական նիստին զուգահեռ քաղաքացին բողոքի ակցիա էր իրականացվում կառավարության շենքի մոտ։ Նա դժգոհում է Նիկոլ Փաշինյանի, Աննա Հակոբյանի և ՔՊ-ական պատգամավորների անմարդկային պահվածքից․ «Ես այսօր սենսացիոն հայտարարություն եմ անելու։ Այն ինչ ես արել եմ, արել եմ մեր զինվորների համար և եթե ես չանեի, թուրքն առիթից օգտվելու էր, մտներ մեր սահմանը, զորքին կոտորեր»։

Նա խոսեց նաև ահաբեկչական խմբավորումների մասին՝ շեշտելով, որ դա ևս ճիշտ է․ «Մեզ 3 ամիս առաջ տարան Ռոստով վերապատրաստման, բայց իրականում մեծ տարան Ուկրաինայի նախկին տարածք, որտեղ պետք է պատրաստեին տեռորիստներ, որպեսզի գայինք Հայաստան, հարձակվեինք կառավարության, ԱԺ-ի և այլ շենքերի վրա․․․ 2 շաբաթ հետո հազիվ իմ ընկերոջ հետ կարողացա գալ Երևան։ Միանգամից ամեն ինչ պատմել եմ իրավապահներին։ Անունը Երջո է, Աբովյանում է ապրում, ինքն է ինձ տարել տեռորիստների բազա․․․ Երջո՛, ես եմ քեզ պալիտ արել»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված