«Նիկոլի ծառա». գյումրեցի պատգամավորի նկարները փակցվել են իր շենքի բակում
copy image url

«Նիկոլի ծառա». գյումրեցի պատգամավորի նկարները փակցվել են իր շենքի բակում

Ներքին 5 ամիս առաջ - 23:23 23-10-2024
Արդեն տևական ժամանակ է՝ Երեւանում քաղաքացիները ի նշան բողոքի «Նիկոլի ծառա» գրությամբ ՔՊ-ականների նկարներն են փակցնում քաղաքի մարդաշատ փողոցներում, սյուներին և նույնիսկ աղբամանների վրա։ Այս անգամ նման բողոքի ակցիա էլ Գյումրիում են քաղաքացիները կազմակերպել։

«Նիկոլի ծառա». գյումրեցի պատգամավոր Էմմա Պալյանի նկարները փակցվել են իր շենքի բակում։

Նշենք, որ 2018-ի իշխանափոխությունից հետո Էմմա Պալյանը Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանի օգնականն էր, որոշակի դադարից հետո գործուղվեց Ազգային ժողով, կրկին Կարեն Սարուխանյանի օգնական էր, իսկ 2021 թվականի մարտից արդեն պատգամավոր է աշխատում և ԱԺ բերեց նաև եղբորը։

Պալյանի եղբայրը՝ Հայկ Պալյանը, ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի օգնականն է։