AI ոլորտում երկու հիմնական մրցակից թիմերի՝ Google-ի և Microsoft-ի հիմնական գինտականը հայ է՝ Կարեն Սիմոնյանը
copy image url

AI ոլորտում երկու հիմնական մրցակից թիմերի՝ Google-ի և Microsoft-ի հիմնական գինտականը հայ է՝ Կարեն Սիմոնյանը

Ներքին 5 ամիս առաջ - 00:09 23-10-2024
Գործարար Վահե Բալբաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Վստահ եմ, որ 1-ին նկարի միջի անձնավորությանը գերակշռող մեծամասնությունդ չեք ճանաչում։ Նրա անունն է Կարեն Սիմոնյան։

Բայց մի քիչ հեռվից գամ…

Օրերս գրել էի նրա մասին, որ հայերս համ թիմային ենք, համ իտնելեկտուալ ու կարող ենք աշխարհի չեմպիոն դառնալ ցանկացած ինտելեկտուալ բնագավառում, եթե ստեղծվեն համապատասխան պայմաններ ու ֆինանսական հոսքեր՝ օրինակ բերելով մեր չեմպիոն շախմատի հավաքականը, որը 100-ամյակի լավագույն թիմն է ճանաչվել։

AI-ը (Արհեստական Բանականությունը) արդեն փոխում է աշխարհը և այն անճանաչելի փոխելու է ամեն ինչ։ AI-ը լինելու է որոշիչ։ Մասնագետները AI-ը համեմատում են ինդուստրիալ հեղափոխության հետ և ասում են, որ այն ավելի ազդեցիկ է լինելու աշխարհը փոխելու առումով։ Այպիսով՝ ով տիրապետում է AI-ին, տիրապետում է աշխարհը։

Աշխարհում 2 հիմնական մրցակից թիմեր կան, որ տիրապետում են AI-ին ու զարգացնում են այն՝ Google-ը և Microsoft-ը։ Մնացածը սրանց ածանցյալներ են։ Ու նույնիսկ Էլոն Մասքի նման գիգանտն այսօր դուրս է թողնվել այս մրցակցությունից, չնայած որ Open AI-ի հիմնադիրներից է, որի 49%-ը Microsoft-ը ձեռք բերեց, որպեսզի զարգացնի Microsoft AI-ը։

Եվ այսպես, Կարենը DeepMind-ի գլխավոր գիտնականն է եղել, որը ստեղծվել էր դեռ 2014-ին ու զարգացնում էր AI-ը։ DeepMind-ն այնքան հզոր հաջողություններ գրանցեց այդ ոլորտում, որ Google-ը նրանց ձեռք բերեց, որպեսզի կայացնի ու զարգացնի իր AI ուղղությունը։

Հետո Կարենը 2022-ին համահիմնադրեց Infection AI-ը և կրկին գլխավորեց գիտնականների թիմը։ Infection AI-ը աշխատում էր NVIDIA-ի հետ, մինչև Microsoft-ը այս տարի չգնեց նրանց տեխնոլոգիան $650 միլիոնով։ Ու Կարենին հրավիրեց որպես Microsoft AI-ի գլխավոր գիտնական (Chief Scientist):

Ես այսպես, աշխարհում AI ոլորտում, որը անճանաչելի փոխում է աշխարհը, երկու հիմնական մրցակից թիմեր կան՝ Google և Microsoft, և երկու թիմերի հիմնական գինտականը հայ է՝ Կարենը։
Եվ փոխանակ Հայաստանի իշխանությունները մթնոլորտ ստեղծեն և նման մարդկանց օգնությամբ կայացնեն AI-ը, որպես հիմնական ստրատեգիական աշխարհաքաղաքական ոլորտ Հայաստանում, այնպես, ինչպես Թայվանն իր TSMC-ով ու 3 նանոմետրանոց չիփերով աշխարհաքաղաքական գործոն է, նրանք զբաղված են փնթի ու անուղեղ բոշա բլոգերներին իրար գլուխ հավաքելով ու դրանցով «կրթություն կայացնելով»։

Մյուս նկարների կարևոր մարդկանց ու նրանց գաղափարները՝ կապված Հայաստանի հետ, հերթով ներկայացնելու եմ։ Դավիթ Յանին, իր AI City գաղափարով, Երվանդ Զորյանին, իր կիսահաղորդիչներով, Նուբար Աֆեյանին, որպես բիոտեխնոլոգիաների առաջատար և էլի տասնյակ հայերի, որ փոխում են աշխարհը Հայաստանից դուրս։ Առայժմ…

Հայերս իրոք աշխարհի չեմպիոն ենք շատ կարևոր ստրատեգիական ոլորտներում, բայց հարկ է նշել, որ այս մարդիկ չեն կայացել Հայաստանում, քանի որ նրանց համար չի ստեղծվել համապատասխան մթնոլորտ»։

Ամենից շատ դիտված