966 մլն դրամ է հատկացվել Կապանի համայնքապետարանի շենքին կից նոր մասնաշենքի կառուցման համար
copy image url

966 մլն դրամ է հատկացվել Կապանի համայնքապետարանի շենքին կից նոր մասնաշենքի կառուցման համար

Ներքին 5 ամիս առաջ - 21:23 22-10-2024
Հոկտեմբերի 22-ին Սյունիքի մարզպետի խորհրդական Կարեն Բալյանը մարզպետի աշխատակազմի Քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության ու համայնքապետարանի պատասխանատուների հետ այցելել է Կապանում սուբվենցիոն ծրագրերի շրջանակում մեկնարկած ու ընթացքի մեջ գտնվող կամ ավարտված շինաշխատանքների օբյեկտներ, դիտարկել աշխատանքների ընթացքն ու որակը։ Հայտնում են մարզպետարանի մամուլի ծառայությունից։

2023 թվականի սուբվենցիոն ծրագրով ուժեղացվում, վերակառուցվում է Կապանի համայնքապետարանի շենքը, կառուցվում նրան կից նոր մասնաշենք։

Ծրագրի ընդհանուր արժեքը՝ 966 մլն դրամ է, որում ՀՀ պետբյուջեից համաֆինանսավորման չափը՝ 584 մլն 272 հազար դրամ։

Կապալառու՝ «Կապանի նորոգշին» ՍՊԸ։
Մինչ այժմ իրականացվել է նախատեսված աշխատանքների մոտ 60 տոկոսը, աշխատանքների ավարտը նախատեսված է 2025 թվականին։

Մեկ այլ ծրագրով, որ մեկնարկել է 2023 թվականից, հիմնանորոգվում է Կապան քաղաքի թիվ 2 ՆՈՒՀ-ը, բարեկարգվում տարածքը։

Ծրագրի ընդհանուր արժեքը 461 մլն 146 հազար դրամ է, որում ՀՀ պետբյուջեից համաֆինանսավորման չափը՝ 380 մլն 697 հազար դրամ։

Կապալառու՝ «ԳՕԼԴՇԻՆ» ՍՊԸ։

Այստեղ աշխատանքները կատարվել են մոտ 60 տոկոսով։

Ամբողջովին ավարտվել են Կապան քաղաքի բազմաբնակարան բնակելի շենքերի լանջավոր և հարթ տանիքների (Դավիթ Բեկ 10, Բաղաբերդ 2, Ձորք 8, Երկաթուղայինների 7) նորոգման աշխատանքները, որ մեկնարկել էին 2022 թվականից։

Ծրագրի ընդհանուր արժեքը 95 մլն 268 հազար դրամ է, որում ՀՀ պետբյուջեից համաֆինանսավորման չափը՝ 58 մլն 101 հազար դրամ։

Կապալառու՝ «Արշ-Արա» ՍՊԸ։

Սուբվենցիոն ծրագրերն իրականացվում են կառավարություն - համայնք համաֆինանսավորմամբ։

Ամենից շատ դիտված

19:27 «Հայկական ավիաուղիներ»-ի օդանավերը հանձնվել են թուրքական Southwind Airlines-ին․ Հետք
22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին