Խայտառակություն` Երևանի սրտում. պարեկների աչքի առաջ մեքենան դուրս է գալիս հանդիպակաց գոտի ու կարմիրի տակ անցնում խաչմերուկը

Ներքին Տեսանյութ 5 ամիս առաջ - 20:16 22-10-2024
Oragir.News-ի ընթերցողներից մեկը մեզ է փոխանցել մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է ջիփը դուրս գալիս հանդիպակաց գոտի և հանգիստ շարունակում իր ճանապարհը մայրաքաղաքի կենտրոնում։ Դեպքը տեղի է ունեցել Մանկավարժական համալսարանի հարևանությամբ՝ Տիգրան Մեծի պողոտայում։

Տեսանյութում ակնհայտ երևում է, որ ավտոմեքենայի վարորդը վարում է կարմիր լույսի տակ, և նրան առանձնապես չեն անհանգստացնում տարածքում ծառայություն իրականացնող բազմաթիվ պարեկները, որոնք ևս, կարծես, չեն նկատում օրինազանց վարորդին։

Սա ընտրովի արդարադատության հերթական դրսևորումն է, երբ օրինազանցները շարունակում են խախտել օրենքը և մնալ անպատժելի։

Մանրամասները՝ տեսանյութում։