Դուք վերածվել եք Ալիևի փաստաբանի էս երկրում, չգիտեմ` վճարվում եք դրա համար, այսօր ԱԺ-ում հայտարարություննեի ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը` դիմելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին։
«Ձեզ երբևէ հարց տվե՞լ եք, Ալեն Սիմոնյա՛ն, էդ ձեր նշած 2016-ի օրենքը ինչի ոչ մի անգամ Ալիևը չի բերել որպես Արցախի վրա իրավազորության տարածման հիմք։ Էդ ո՞նց է, որ Ադրբեջանի ղեկավարությունը բացառապես ձեր ընդունած հայտարարություններն է վկայակոչում որպես Արցախի վրա իրավազորության հիմք»,–ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավորը` պատասխանելով այն մեղադրանքներին, թե «նախկիններն արդեն ճանաչել էին Արցախն Ադրբեջանի կազմում»։