Կանադահայ երաժիշտ, կիթառահար Լևոն Իշխանյանը պարգևատրվել է ԿԳՄՍՆ մեդալով
copy image url

Կանադահայ երաժիշտ, կիթառահար Լևոն Իշխանյանը պարգևատրվել է ԿԳՄՍՆ մեդալով

Ներքին 5 ամիս առաջ - 09:28 22-10-2024
Հոկտեմբերի 11-ին Կանադայում ՀՀ դեսպանատանն անցկացված ՀՀ անկախության 33-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելության շրջանակներում տեղի ունեցավ կանադահայ երաժիշտ, կիթառահար Լևոն Իշխանյանին ՀՀ ԿԳՄՍՆ մեդալով պարգևատրելու հանդիսավոր արարողությունը։ Հայտնում են Կանադայում ՀՀ դեսպանությունից։

Մեդալը շնորհվել է հայ-կանադական մշակութային հարաբերությունների ամրապնդման, Կանադայում հայկական մշակույթի տարածման գործում ունեցած զգալի ավանդի համար և ծննդյան 60-ամյա հոբելյանի կապակցությամբ։