Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի միկրոշրջան 4-րդ փողոցի 29 շենքի մոտ վերամբարձ կռունկը կողաշրջվել և մասամբ ձողի հատվածը հայտնվել է բնակչի շինության մեջ։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ «XCMG» մակնիշի ավտոկռունկը աշխատանքներ կատարելու ժամանակ շրջվել է և ընկել երկհարկանի տան վրա։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի փաստով ոստիկանության Հրազդանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզում են վերամբարձ կռունկի սեփականատիրոջ, վարորդի և վնասված շինության սեփականատիրոջ ինքնությունը։
Քաղաքացիները մեկ այլ վերամբարձ կռունկի ու ճոպանների միջոցով այն դարձի բերեցին։
Մանրամասները՝
սկզբնաղբյուր կայքում