Շիրակի մարզում բախվել են Mercedes-ն ու Opel-ը. 9 վիրավորներից 5-ը երեխաներ են. shamshyan.com
copy image url

Շիրակի մարզում բախվել են Mercedes-ն ու Opel-ը. 9 վիրավորներից 5-ը երեխաներ են. shamshyan.com

Ներքին 6 ամիս առաջ - 16:44 20-10-2024
Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 15:15-ի սահմաններում Գյումրի-Երևան ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում՝ Ազատան գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են «Mercedes» ու «Opel» մակնիշի ավտոմեքենաները։


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 9 հոգի, որից 5-ը երեխաներ են, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։

Վթարի փաստով Ախուրյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված