Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ն ու «Volkswagen Golf»-ը․ 3 վիրավորներից 2-ը երեխաներ են․ shamshyan.com
copy image url

Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ն ու «Volkswagen Golf»-ը․ 3 վիրավորներից 2-ը երեխաներ են․ shamshyan.com

Ներքին 1 ամիս առաջ - 19:00 24-02-2025
Այսօր՝ փետրվարի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 124 կմ հատվածում բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչներ 53-ամյա Ռուբեն Ո․-ի վարած «Mercedes» մակնիշի և 37-ամյա Արմեն Ա․-ի վարած «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով ուղևորներ 10-ամյա Է․ Ա․-ն, 37-ամյա Ելենա Ա․-ն և 13-ամյա Մ․ Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված