Գերմանիայի առաջնության 7-րդ տուրում «Բավարիան» Մյունխենում ընդունեց «Շտուտգարտին»։
Բելգիացի Վենսան Կոմպանիի գլխավորած թիմը հաղթեց 4:0 հաշվով։
Հեթ-տրիկի հեղինակ դարձավ անգլիացի հարձակվող Հարի Քեյնը։ Աչքի ընկավ նաև ֆրանսիացի հարձակվող Քինգսլի Քոմանը։
«Բավարիան» 17 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Նույնքան միավոր ունի նաև երկրորդ տեղում գտնվող «ՌԲ Լայպցիգը»։ «Շտուտգարտը» 9-րդն է՝ 9 միավոր։