Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Շիրակի մարզ շարունակվում է։ Նա տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․
«Հ-75, Մ-9-Իսահակյան-Գյումրի-Մ-7 հանրապետական նշանակության ավտոճանապարհի 14,25 կմ և 14,9 կմ հատվածների հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են:
Ծրագրի արժեքը շուրջ 3 մլրդ 385 մլն դրամ է, որից 2,96 մլրդ դրամի աշխատանքներն իրականացվել են Շիրակի, մյուս մասը՝ Արագածոտնի մարզում։
Միջոցները հատկացրել է Կառավարությունը:
2018-ից ի վեր Շիրակի մարզում հիմնանորոգվել է 230 կմ ճանապարհ, առանց հաշվի առնելու ներհամայնքային ճանապարհները»։
Փաշինյանը բնակիչների հետ զրույցում բիզնես առաջարկով է կիսվում․ «Արմավիր-Գյումրի ճանապարհը կառուցվել է, դա նշանակում է գնացող-եկողը շատացել է, հիմա դուք էլ պետք է մտածեք, թե այդ երթևեկողներն ինչի կարիք ունեն, որ դա առաջարկելով դուք էլ եկամուտ ունենաք․․․ Փոքր բանից սկսեք, բաներ կան, որ ֆինանսական բան չի պահանջում: Հիմա, օրինակ, Դիլիջանի ճանապարհների վրա արդեն տասնյակ տարիներ մարդիկ խաշած եգիպտացորեն են վաճառում: Դրա համար մեծ ֆինանսական ներդրում պետք չի, մի հատ ղազան ա պետք, 15 հատ եգիպտացորեն է պետք, 2 հատ էլ քյոթուկ»։
Վարչապետը նաև ընդգծում է՝ Հայաստանը պետք է դարձնենք Հայաստան։