Վայոց ձորի մարզում բախվել են Mercedes-ն ու Opel-ը․ կան վիրավորներ․ shamshyan.com
copy image url

Վայոց ձորի մարզում բախվել են Mercedes-ն ու Opel-ը․ կան վիրավորներ․ shamshyan.com

Ներքին 6 ամիս առաջ - 22:34 17-10-2024
Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 20։50-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 115 կմ հատվածում՝ Արփի գյուղի վարչական տարածքում, բախվել են «Mercedes» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում