ՀՀ-ում աղքատության թիվը 2018 թվականից հետո ավելացել է․ հարցում

Տեսանյութ Նրանց կարծիքով Ներքին 6 ամիս առաջ - 16:40 17-10-2024
Այսօր աշխարհում նշվում է Աղքատության դեմ պայքարի համաշխարհային օրը: 1987թ. հոկտեմբերի 17-ին հարյուր հազարավոր մարդիկ հավաքվել էին Փարիզի Տրոկադերո հրապարակում, որտեղ 1948թ. ստորագրվել էր Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը: Այդ օրը ֆրանսիացիները ցանկացել էին հարգել աղքատությանն ու սովին զոհ գնացած մարդկանց հիշատակը:

Իշխանության ներկայացուցիչները պնդում են, թե 2018 թվականից սկսած Հայաստանում մարդիկ ավելի լավ են ապրում, աղքատության թիվը նվազել է, սակայն, ՀՀ վիճակագրական կոմիտեի նրեկայացրած վիճակագրության պատկերը ցույց է տալիս ճիշտ հակառակը։

Oragir.News-ը հարցում է իրականացրել մայրաքաղաքի փողոցներում, անցորդներից հետաքրքրվել՝ իրենց կարծիքով՝ 2018 թվականից հետո աղքատությունը Հայաստանում կրճատվե՞լ է,թե՞ ավելացել։

Հարցվածներից շատերը պատասխանեցին, որ աղքատության թիվն ավելացել է, քանի որ ամեն ինչ թանկացել է, իսկ աշխատավարձերը չեն ավելացել։

«Ես իմ վրա զգում եմ, որ աղքատությունն ավելացել է, օրեցօր ամեն ինչ թանկանում է, աշխատավարձերը մնում են նույնը։ Ավելանում են միայն բարձր խավի պարգևավճարները և արտոնությունները»,- իր կարծիքն այսպես արտահայտեց անցորդներից մեկը։

«Աշխատանք չկա, տարիքը հաշվի են առնում, չեն ընդունում, տարբեր պատճառներ կան»,- նշեց մեկ այլ քաղաքացի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ