Դումանյա՛ն, հեռացի՛ր․ թիվ 20 դպրոցի աշակերտները դասերից հետո դասադուլ են անում

Ներքին Տեսանյութ 6 ամիս առաջ - 15:25 15-10-2024
Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում Երևանի քաղաքապետի կողմից տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Քրիստինե Դումանյանը, ինչն էլ բարկացրել է աշակերտներին։

Նրանք պնդում են, որ նոր տնօրենին չեն ճանաչում, չեն ցանկանում նրան տեսնել այդ պաշտոնում։

Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, դասերից հետո աշակերտները ինքնաբուխ ակցիա իրականացրին դպրոցի դիմաց։

Oragir.News-ի և մի շարք այլ լրատվամիջոցների հարցերին նորանշանակ տնօրենը հրաժարվեց պատասխանել։ Նա դուրս չեկավ դպրոցից և չկանխեց ստեղծված իրավիճակը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին ԱԱԾ դիմակավորված անձինք դասի ժամին մտել էին նշված դպրոց և բերման ենթարկել ֆիզիկայի ուսուցչին, ինչը երեխաների համար շոկային էր եղել։

Հավելենք նաև, որ Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում տեղի ուենցած միջադեպից 5 օր է անցել, սակայն ԱԱԾ-ն որևէ բացատրություն չի տվել կատարվածի վերաբերյալ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:27 «Հայկական ավիաուղիներ»-ի օդանավերը հանձնվել են թուրքական Southwind Airlines-ին․ Հետք
22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին