Էն բոյով քաղաքապետը «Ժոնգթոնգ» ավտոբուսները առավ, լիքը խնդիրներ կային, ո՞նց տվեցիք տեխբնութագիրը

Ներքին Տեսանյութ 6 ամիս առաջ - 11:38 15-10-2024
Ես շատ եմ ցանկանում, որ մեր պատվավոր քաղաքացիները, ովքեր արժանի են ու պետք է լինեն պատվավոր քաղաքացի, չլինեն թոշակառու պատվավոր քաղաքացի, այլ լինեն նաև Երևանի մտահոգ քաղաքացի. Երևանի ավագանու նիստի ժամանակ հայտարարեց ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը։

«Էն որ իրենք կարող են տրանսպորտից անվճար օգտվել, պետք է գիտակցեն, որ ով հունվարի 1-ից մոտավորապես 300 դրամ պետք է վճարի, ոնց է նրանց համար գինը գոյանում։ Որ ավտոբուսներում կամերա է դրված՝ չի աշխատում, կեղծ ստվերի դեմ է պայքարում։ Որ պայքարեն ու հեղինակավոր իրենց խոսքն ասեն։ Չեմ ցանկանա, որ Կամո Արեյանը, ով մեր քաղաքի պատվավոր քաղաքացի է, ստիպված լինի չխոսել։ Կոչ եմ անում Թումանյանին, Խանդիկյանին, Թոքմաջյանին, որ գան, մասնակցեն, ստուգեն, որ «Երևան ավտոբուսը» մինչև ականջների ծայրը կոռուպցիայի մեջ թաթախված է... Իրենք պետք է գան ու հասկանան, որ «Ժոնգթոնգ» մակնիշի ավտոբուսները, որ էն բոյով քաղաքապետն առնում էր թանկ գնով, Հայաստան էր բերվում և տեխնիկական պարամետրերը չէին համապատասխանում պահանջներին, 2 նստարան չկար ու լիքը խնդիրներ կային, ո՞նց եղավ, որ այդ խնդիրներով ավտոբուսները քաղաքապետարանն ընդունեց»,-ասաց նա։

Ամենից շատ դիտված