Երևանի ավագանոu «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար է ընտրվել Արամ Թորոսյանը։ Հիշեցնենք, որ նախորդ նիստին Երևանի ավագանին 33 կողմ 0 դեմ, 0 ձեռնպահ քվերկությամբ վաղաժամ դադարեցրել էր «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգորի Երիցյանի լիազորությունները։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նաև տեղեկացրեց, որ «Հանրային ձայն» կուսակցության ցուցակից ընտրված և լիազորութունները վաղաժամկետ դադարեցված ավագանու անդամների մանդատները տրվել են ցուցակի նվազ ներկայացված սեռի թեկնածուներ Լուսինե Բադալյանին և Դիանա Ալեքյանին։ Դիանա Ալեքյանը դուրս է եկել խմբակցությունից՝ պահպանելով ավագանու անդամի լիազորությունները։
«Ազգային առաջընթաց»-ից լիազորությունները դադարեցված անդամի մանդատը տրվել է Վահագն Իսոյանին, որը ևս մանդատը վայր է դրել։ Այս անգամ մանդատը տրվել է Մուշեղ Հակոբյանին։